Բռնցքամարտի ԵԱ. Մադոյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ

67 կգ քաշայինների 1\8 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Գուրգեն Մադոյանը մենամարտեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կարլ Էրիկսոնի հետ։
Գուրգենը ժամանակից շուտ հաղթանակ տարավ: Մադոյանը դուրս եկաց քառորդ եզրափակիչ, հայտնում է armsport.am-ը։
Քառորդ եզրափակչում հաղթանակի դեպքում Մադոյանն առնվազն բրոնզե մեդալ կնվաճի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Տոկիոյի Օլիմպական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ԵԱ-ի մեկնարկում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի նկատմամբ: