Երկրաշարժ է եղել Իրանում

Իրանի հյուսիսարևելյան Ռազավի Խորասան նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել, գրել են ԶԼՄ-ները։
Ըստ տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Երկրաշարժը գրանցվել է Ռաշթխար քաղաքում՝ 10 կիլոմետր խորության վրա։ Այն զգացվել է նաև մերձակա Խաֆ և Թորբաթ Հեյդարիե քաղաքներում։