Լյարդի համար օգտակար, և վնասակար մթերքները. մանրամասներ

Լյարդի համար օգտակար, և վնասակար մթերքները. մանրամասներ

Լյարդն աշխատում է վակուումի նման: Այն սպունգի պես իր մեջ է ներծծում բոլոր օգտակար և թունավոր նյութերը: Ճիշտ աշխատանքի դեպքում նրա մակերեսը միշտ մաքուր և փայլուն է լինում, չնայած որ չնչին թունավորումներն անգամ ի վիճակի են այն փոփոխության ենթարկել անճանաչելիության աստիճանի: Լյարդի հիմնական ֆունկցիան մարսողությունն ու թույներից արյան ֆիլտրումն է: Այն նաև նպաստում է օրգանիզմում սննդարար նյութերի վերափոխմանն ու տեղաբաշխմանը: Լյարդի համար շատ օգտակար է սննդակարգում անընդհատ ընդգրկել բջջանյութի բարձր պարունակությամբ մթերքներ, ինչպես նաև համեմունքներ, ինչպիսիք են դարչինը, քրքումը, որոնք շատ լավ մաքրում են լյարդը:

Հարկավոր է խուսափել տապակած և ճարպոտ սննդից, ծխեցրած, թթու դրած ու աղի մթերքներից, ինչպես նաև աղանդերից և շաքարի բարձր պարունակությամբ մթերքներից:

Ահա լյարդի համար օգտակար մթերքների ցանկը՝

1. Խնձոր
2. Նարնջագույն բանջարեղեն, հատկապես դդում և գազար:
3. Բազուկ
4. Բանան
5. Ցիտրուսային մրգեր
6.  Նուշ
7. Քրքում (Куркума, Cúrcuma)
8. Չրեր՝ չամիչ, սալորաչիր և ծիրանաչիր:
9. Վարսակի և հնդկաձավարի շիլաներ:
10. Սոխ
11. Քունջութի սերմեր
12. Ձիթապտղի յուղ 
13. Կանաչ լոբի և ոսպ
14. Սխտոր 
14. Բրոկկոլի, սպիտակագլուխ կաղամբ, ծաղկակաղամբ, բրյուսելյան կաղամբ: Նպաստում են լյարդի նորմալ աշխատանքին և օրգանիզմից թույների դուրսբերման ակտիվ մասնակից են:
15. Ռեհան
16. Մաղադանոս
17. Կարմիր մրգեր և բանջարեղեն
18. Անյուղ կաթնաթթվային մթերքներ՝ թթվասեր, մածուն, կեֆիր, կաթնաշոռ:
19. Անյուղ տավարի միս և թռչնամիս ու ձուկ:
20. Լյարդի հիվանդությունները կանխող և բուժող թուրմեր և հյութեր, մասնավորապես՝ մասուրի թուրմ:

Լյարդի համար վնասակար սննդամթերք

1. Ալկոհոլ
2. Արագ սնունդ (ֆասթֆուդ)
3. Կարագ, բադ, խոզի միս, սալ: Այս մթերքները պարունակում են լյարդը ծանրաբեռնող հագեցած ճարպեր
4. Քաղցրեղեն և խմորեղեն: Վտանգավոր են, որովհետև պարունակում են տրանսճարպեր
5. Թթու հատապտուղներ և կանաչեղեն
6. Ծխեցրած և աղի մթերքներ և թթվեղեն
7. Թունդ սև թեյ
8. Համեմունքներ: