Շոլցը թույլ չի տվել ֆոն դեր Լայենին առաջադրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար․ Welt

Շոլցը թույլ չի տվել ֆոն դեր Լայենին առաջադրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար․ Welt

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կանխել է Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար։ Գրել է Welt am Sonntag-ը։

Պատճառը, ի թիվս այլնի, եղել է ԵՀ-ի ղեկավարի հակառուսական դիրքորոշումը։

Թերթը գրել է, որ 2023 թվականի վերջին Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը ֆոն դեր Լայենի թեկնածությունն առաջարկել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ Նա դիմել է Շոլցին, սակայն կանցլերը «կտրականապես դեմ է եղել» նրա առաջադրմանը։

Կանցլերի խոսքով՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չափազանց քննադատաբար է վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանն, ու մտավախություն ունի, որ դա երկարաժամկետ հեռանկարում բացասական հետևանքներ կունենա։

Welt am Sonntag-ը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուների մեջ ֆավորիտը դարձել է Նիդեռլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեն։ 

Վերջնական որոշումը նախատեսվում է ընդունել մինչև հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունները։

Bloomberg-ը հայտնել է, որ Թուրքիան պայմաններ է առաջադրել Ռյուտեի թեկնածությունը հաստատելու համար։

Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականի հոկտեմբերից։ Դաշինքի գլխավոր քարտուղարը նշանակվում է դաշինքի անդամ երկրների միջև ոչ պաշտոնական խորհրդակցությունների միջոցով, որոնք թեկնածուներ են առաջադրում այդ պաշտոնում։ Գլխավոր քարտուղարն ընտրվում է չորս տարով, անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել։