Յուրաքանչյուր 25-րդ մարդն ունի կարճ կյանքի գենոտիպ․ գիտնականնների բացահայտումը

Իսլանդական deCODE genetics ընկերության գիտնականները պարզել են, որ բնակչության յուրաքանչյուր 25-րդ մարդն ունի կարճ կյանքի գենոտիպ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են New England Journal of Medicine ամսագրում:
Իրենց աշխատանքում թիմը կենտրոնացել է կոնկրետ գենոտիպերի բացահայտման վրա, որոնք կապված են կյանքի տեւողության հետ: Այդ նպատակով Իսլանդիայից գրեթե 58 հազար սուբյեկտի գենոմ է հաջորդականացվել։
Պարզվել է, որ հետազոտվողների 4 տոկոսն ունեցել է գենոտիպ, որը կապված է սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի և նյութափոխանակության խանգարումների հետ։ Քաղցկեղի նախատրամադրվածություն առաջացնող գենոտիպերի կրողներն ունեցել են երեք տարով ավելի կարճ գոյատևման միջին մակարդակ:
Բացի այդ, BRCA2 տարբերակը, որը կապված է կրծքագեղձի, ենթաստամոքսային գեղձի և ձվարանների քաղցկեղի հետ, կրճատում է կյանքի տեւողությունը 7 տարով, իսկ LDLR տարբերակը՝ 6 տարով:
Առաջինը նաև մեծացնում է շագանակագեղձի քաղցկեղի և շագանակագեղձի քաղցկեղից վաղաժամ մահվան ռիսկը: Վերջինը հրահրում է խոլեստերինի բարձր մակարդակ ու սրտանոթային հիվանդություններ։