Ռուսաստանը չի փորձի վերցնել ամբողջ Ուկրաինան. Թրամփ

Ռուսաստանը չի փորձի «վերցնել ամբողջ Ուկրաինան», քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարգում է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին։ Այս կարծիքը Թրամփն ինքը հայտնել է ABC-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ, որ, այսպես ասենք, նա հարգում է ինձ, և ես հավատում եմ, որ իմ պատճառով նա չի վերցնի, չնայած նրա որոշումը, նրա ընտրությունը կլինի ամբողջ Ուկրաինային տիրանալը», - ասել է Թրամփը։
Նախագահն ընդգծել է, որ Պուտինը ցանկանում է դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Պուտինը, հնարավոր է, «մի փոքր խաղում է իր հետ», երբ խոսքը գնում է Ուկրաինայում խաղաղության կնքման մասին։