Ձերբակալել են Ազատ գյուղի կացարանի ողբերգական գործով սպային․ տանում են դատարան

Ձերբակալել են Ազատ գյուղի կացարանի ողբերգական գործով սպային․ տանում են դատարան

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ ՀՀ քննչական կոմիտեն Մուրացանի զիվորական հոսպիտալում ձերբակալել է Ազատ գյուղի կացարանում բենզինը վառարանին լցրած սպա Եղիշե Հակոբյանին եւ տեղափոխել Ավանի դատարան նրա կալանքի միջնորդության հարցը որոշելու:

Թերթի հետ զրույցում սպա Եղիշե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ այս պահին գնում է Ավանի դատարան։

Հիշեցնենք, որ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։