Հերթական ահաբեկչությունն Իսրայելում. կան զոհեր (տեսանյութ)

Հերթական ահաբեկչությունն Իսրայելում. կան զոհեր (տեսանյութ)

Բնեյ Բրակ քաղաքի փողոցներում հրաձգության հետեևանքով չորս իսրայելցի է սպանվել. տեղեկացնում է jewishpress.com-ը:

Անհայտ անձինք ինքնաձիգներից կրակ են բացել փողոցում։ Նախնական տվյալներով՝ ահաբեկիչների զոհ է դարձել չորս մարդ: 40-ամյա մի տղամարդ ծանր վիրավորվել է ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ահաբեկիչներից մեկը, ով շարժվում էր մոտոցիկլետով, սպանվել է հարևան Ռամաթ Գան քաղաքում ոստիկանի կրակոցից: Որոնվում է  երկրորդ հանցագործը։ Լրատվամիջոցները հայտնում են, որ դեպքի վայրում մեկ մարդ է ձերբակալվել, սակայնն նրա կապը հարձակվողների հետ, դեռ պարզ չէ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 27-ին երկու ահաբեկիչներ գնդակոծել են Իսրայելի Հադերա քաղաքի փողոցները։ Զինված հարձակման հետևանքով սպանվել էր երկու ոստիկան, երեք մարդ վիրավորվել էր։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն»  ահաբեկչական կազմակերպությունը։