Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանղ «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում խուզարկություն է իրականացվում

 Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանղ «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում խուզարկություն է իրականացվում

Գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանղ «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում խուզարկություն է իրականացվում՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում: Այս մասին Mediahub.am-ի հետ զրույցում հայտնեց քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ 

Վերջինս այլ մանրամասները չհայտնեց՝ նշելով, որ ավելի ուշ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ։