Երևանում վերաբացվեց Wellmed ստոմատոլոգիական կենտրոնը

Երևանում վերաբացվեց Wellmed ստոմատոլոգիական կենտրոնը

Երևանում վերաբացվեց Wellmed ստոմատոլոգիական կենտրոնը, որը տարիներ շարունակ եղել է Երևանի թիվ 3-րդ և ամենամեծ ստոմատոլոգիական պոլիկլինիկան: Իսկ այսօր արդեն մայրաքաղաքում ժամանակակից ստոմատոլոգիայի ոլորտում լավագույն կլինիկներից մեկն է համարվում: 

75 տարվա աշխատանքային փորձ ունեցող կենտրոնն անցնող տասնամյակների ընթացքում քայլել է ժամանակի պահանջներին համապատասխան, ու հիմա դարձյալ ժամանակի պահանջով թարմացված սարքավորումներով, մեծ ու լուսավոր սենյակներում պատրաստ է սպասարկել հաճախորդներին։ Կենտրոնի հիմնադիր-տնօրեն բժիշկ-ստոմատոլագ Զոհրաբ Հարությունյանը նշում է, որ  կլինիկան գերժամանակակից դարձնելու ցանկությունը պայմանավորված է եղել միայն այն հանգամանքով, որ բժիշկները և պացիենտները  գոհ լինեն իրենց աշխատանքից, սակայն այսօր հասունացել է նաև այն պահը, որ դարձել է նպատակ՝ աշխատել, ընդլայնել կլինիկայի ծավալները, ստեղծել շատ ավելի աշխատատեղեր։

Բարձրակարգ բժիշկ-ստոմատոլոգների մեծ թիմն ու գերհագեցած ժամանակակից տեխնիկան հնարավորություն է ընձեռնում իրականացնել ստոմատոլոգիական այնպիսի ծառայություններ, ինչպիսին են՝ Թերապիա, Օրթոպեդիա, Վիրաբուժություն, Իմպլանտոլոգիա,  Մանկական ստոմատոլոգիա,  Օրթոդոնտիա, Ստոմատոլոգիական լաբորատորիա,  Թվային ճառագայթային ախտորոշում։ Բացի այս, կենտրոնն ունի այլ առավելություններ, դրանք թվարկում է  բժշիկ –ստոմատոլոգ- իմպլանտոլոգ  Գոռ Մելքումյանը։

Կենտրոնում գործում է նաեւ  ստերիլիզացիոն կաբինետ, որը իր չափորոշիչներով և հագեցվածությամբ չի զիջում եվրոպական կլինիկաներին։  Պացիենտները հնարավորություն ունեն, տեսնելու թե  ինչպես են  ախտահանվում գործիքները նախամանրէազերծման և մանրէազերծման բոլոր հնարավոր մեթոդներով: Գործընթացը երեք փուլով է իրականացվում, որից հետո արդեն բոլոր սարքերը փաթեթավորվում են։

Կենտրոնում նաև մանկական ստոմատոլոգիական կաբինետ է գործում ու դարձյալ ստեղծված են բոլոր պայմանները փոքրիկների ատամները խնամելու համար։ Մեսրոպ Անթանյանն  ասում է՝ առաջին կոնտակտը փոքրիկ այցելուի հետ պետք է ճիշտ կազմակերպել, դրանից կախված է ընդհանուր աշխատանքի արդյունքը։ Երեխաների սիրելի մուտֆիլմները միշտ միացված են, խաղալիքները՝ տեղում։

Կենտրոնն ապահովում է պացիենտի բուժման պրոցեդուրայի շարունակական շղթան առանց ընդհատման, քանի որ գերհագեցած ստոմատոլոգիական լաբորատորիան, դիագնոստիկ կենտրոնը և ախտահանման գերժամանակակից կաբինետը հնարավորություն են ընձեռնում տեղում, խնայելով և՛ բժշկի, և՛ պացիենտի ժամանակը տալ լավագույն բուժում և արդյունք։ Կենտրոնում հին հասցեում, նորացված լուծումներով սպասում են բոլորին ու կատակում յուրաքանչյուր քաղաքացու Աստված երկու անգամ է անվճար ատամ տալիս, երրորդի համար պետք է դիմել լավագույն մասնագետներին։