Պետք չի չարչարվել, ԱԱԾ տնօրենն ընդունում ա գերիների հարազատներին․ ԱԱԾ փոխտնօրենը՝ Թագուհի Թովմասյանին

Եթե դուք սպասում եք, որ պիտի հաշվետվություն ներկայացնեմ գերիների եւ անհետ կորած անձանց վերաբերյալ ԱԱԾ հանձնաժողովի արդյունքների մասին` չեմ կարող, որովհետեւ չեմ պատրաստվել այդ թեմայի շուրջ․ MediaHub-ի հաղորդմամբ, ԱԺ֊ում այս  մասին ասաց ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանութան եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի այն պնդումներին, թե ԱԱԾ-ն գերիների եւ անհետ կորածների հարցերով ընդամենը մեկ անգամ է նիստ իրականացրել եւ գաղտնիության քողի տակ չի ասվում, թե ինչ է քննարկվել։

«Եթե ձեզ հետաքրքում են հանձնաժողովի նիստերը, օրակարգերը, կարող եք դիմել ԱԱԾ եւ ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն։ Երեկ մի քանի ժամանոց հանդիպում է ունեցել ԱԱԾ տնօրենը գերիների եւ անհետ կորածների հարցերով հետաքրքրվող անձանց հետ։ Ես չեմ հասկանում, թե այդ ովքեր են, որ չեն կարողանում ԱԱԾ-ից տեղեկություն ստանալ»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում: