Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 1-ից 7-ը

ԽՈՅԵՐ -Չարժե ձեր անձնական կյանքի մասին կիսվել ընկերների հետ։ Ձեր բամբասկոտությունը կարող է վատ հետեւանքներ ունենալ։
ՑԼԵՐ - Երեխաներ ունեցող Ցլերը կարող են ձանձրացնել նրանց։ Բանն այն է, որ դուք չափից դուրս շատ բան եք պահանջում նրանցից։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ - Եթե ձեզ թվում է, որ ձեր սիրելիին չի հետաքրքրում այն, թե ինչ է կատարվում ձեզ հետ, ապա մտածեք՝ միգուցե դուք նրան այլեւս հետաքրքիր չեք եւ պետք է նոր բան մտածել՝ սիրելիի ուշադրությանն արժանանալու համար։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ - Բարեհաջող շրջան է սիրելիի հետ միասին քաղաքից դուրս գնալու համար։ Պետք է մի կողմ դնել բոլոր գործերը, քանի որ հենց այսօր բնության գրկում ձեր մեջ կկատարվի այնպիսի մի բան, որին երկար եք սպասել։
ԱՌՅՈՒԾՆԵՐ - Դուք շատ կցանկանաք սիրելիի շուրթերից հաճոյախոսություններ լսել ձեր հասցեին եւ դրա համար դուք պատրաստ կլինեք ցանկացած բանի։
ԿՈՒՅՍԵՐ - Անգամ եթե դուք սիրում եք հակառակ սեռի ներկայացուցչի որպես ընկեր եւ չեք էլ մտածում նրա հետ սիրային հարաբերություններ սկսելու մասին, այնուամենայնիվ, արժե մտածել այդ մասին։
ԿՇԵՌՔՆԵՐ - Ձեր սիրելին ձեզ համար նաեւ ընկեր է, այնպես որ՝ կիսվեք նրա հետ ձեր սրտում կուտակվածով։ Խորհուրդ խնդրեք նրանից կամ էլ պարզապես, որ լսի ձեզ։
ԿԱՐԻճՆԵՐ - Այն, ինչ կխանգարի ձեզ դուր եկած անձնավորությանը գրավելու համար, ձեր բարդույթներն են։ Ժամանակ հատկացրեք դրանք շտկելու համար, հետո միայն անցեք երջանկության համար պայքարի։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ - Սիրելիի եւ մտերիմների համար նվերներ գնելու համապատասխան ժամանակ է։ Սիրելին, ի դեպ, կարող է ձեզ հետ գալ, քանի որ նա լավ է գլուխ հանում տղամարդկանց նվերների հարցում։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ - Ամենեւին էլ պարտադիր չէ ամեն ինչ բացահայտ ասել սիրելիին։ Նա միեւնույն է չի ընդունի ձեր նկատողությունները եւ դեռ մի բան էլ կվիրավորվի դրանցից։
ՋՐՀՈՍՆԵՐ - Սիրելիին դժվար կլինի հասկանալ ձեր գործողությունների տրամաբանությունը։
ՁԿՆԵՐ - Ձեր սիրելին կորոշի, որ դեպի ձեր սիրտ տանող ամենակարճ ուղին անցնում է ստամոքսով, հատկապես՝ քաղցրավենքի օգնությամբ։