Պայթյունից տուժած 62 քաղաքացիներից 4-ը դեռ հիվանդանոցում է․ Ավանեսյան

Պայթյունից հետո ԲԿ-ներ դիմած քաղաքացիների թիվը 62 է։ Այդ մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ դիմած քաղաքացիներից 58-ը առողջացումով դուրս է գրվել, իսկ չորս քաղաքացիներ դեռ հիվանդանոցներում են, նրանց վիճակը գնահատվում է բավարար։

Նախարարը տեղեկացրեց, որ բուժօգնությունը տրամադրվել է պետպատվերով և քաղաքացիները որևէ վճարում չեն կատարել։