Նավթի գները փոքր-ինչ բարձրանում են

Նավթի գները փոքր-ինչ բարձրանում են

Նավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան մի փոքր բարձրանում են՝ նախօրեի թեթեւակի անկումից հետո, վկայում են աճուրդների տվյալները։

Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը բարձրանում է 0,34 տոկոսով՝ մեկ բարելը 91,52 դոլար, WTI-ի դեկտեմբերյան ֆյուչերսներինը՝ նույնպես 0,34 տոկոսով՝ 84,87 դոլար։

Երեքշաբթի առավոտյան նավթի գնանշումները բարձրանում են մեկ օր առաջվա նկատելի նվազումից հետո։ Երկուշաբթի WTI տեսակի նավթի արժեքն իջել էր 0,56 տոկոսով, Brent տեսակինը՝ 2,45։