Քաղցկեղ հրահրող մթերքներ, որոնք հայտնվում են ամանորյա սեղանին

Քաղցկեղ հրահրող մթերքներ, որոնք հայտնվում են ամանորյա սեղանին

Ռադիոթերապևտ Դենիս Ռոմանովը թվարկել է ամանորյա մթերքները, որոնք երկար ժամանակ օգտագործելու դեպքում քաղցկեղ են հրահրում։ 

Բժիշկի խոսքով՝ ամանորյա մեկ խնջույքը, որի ճաշացանկը պարունակում է անառողջ մթերքներ, քաղցկեղի զարգացման չի հանգեցնի։ Չարորակ ուռուցքների առաջացումը կարող է հրահրվել միայն պոտենցիալ քաղցկեղածինների սիստեմատիկ չարաշահմամբ։

Ռոմանովն առաջին հերթին ալկոհոլն է ներառել քաղցկեղ առաջացնող մթերքների ցանկում։ Ալկոհոլային խմիչքներն ինքնին չարորակ ուռուցքների առաջացման անմիջական գործոն չեն, սակայն դրանք չարաշահողները սովորաբար շատ են ծխում, և այս վատ սովորությունը քաղցկեղի բազմաթիվ տեսակների հիմնական պատճառն է։

Մասնագետը նշել է նաև վերամշակված մսամթերքի հնարավոր վտանգները։

Բացի այդ, ըստ նրա՝ վտանգավոր են գազավորված ըմպելիքները, հացաբուլկեղենը:

Ռադիոթերապևտն ընդգծել է, որ այդ մթերքներն ինքնին չեն կարող քաղցկեղ առաջացնել, սակայն դրանց չարաշահումը հանգեցնում է ավելորդ քաշի ու գիրության, որը մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը։