Պետք չի գյուղի մոտակայքում կանգնել ու կրակել ճանապարհային նշանների վրա․ հրաձգարաններ կան․ Փաշինյան

Ճամփորդական տրամաբանությունից ելնելով՝ ուզում եմ մեր սիրելի հայրենակիցներին խնդրել, որ նրանք, ովքեր կրակելու հետ սեր ունեն, գնան հրաձգարաններ, ճանապարհային նշանները նրա համար չեն, որ կանգնեն գյուղի մոտակայքում, սկսեն կրակել, տեսնեն՝ ով է ավելի լավ կրակում։

Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Դրա համար հրաձգարաններ կան, էլ չեմ ասում, որ կարելի է այլ տեղերում դա փորձարկել, եթե, իհարկե, զենքն օրինական է»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։