Արցախում իշխան-իշխանիկ խաղալու ժամանակը չէր․ Րաֆֆի Հովհաննիսյան
Արցախում իշխան-իշխանիկ խաղալու ժամանակը չէր, մեր կողքին թշնամի է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Արցախի պետնախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանի ազատմանը։
Նրա խոսքով՝ վտանգը շարունակում է տարբեր շառավիղներով կանգնել Արցախի առջև, ու պետք է զգոն լինել։
«Ինչ վերաբերում է Հաագայի դատարանի միջանկյալ որոշման կատարմանը, ապա դա տեղի կունենա, եթե պետական կառավարում լինի։ Մենք չունենք այդ իշխանությունը, որն իր հետևողական քայլերով կգնա այդ որոշման կատարմանը»,- նշեց Հովհաննիսյանը։
Քաղաքական գործիչը նկատեց՝ լավ դիվանագետներ ունենք, բայց ցավոք չունենք պետական լավ իշխանություն, որ հասնի արդյունքի։
«Այս իշխանության քաղաքականությամբ ոչ մի դիվանագետ չի կարող հայանպաստ քայլ անել»,- նշեց Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։