Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին

Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին (նստավայրը՝ ք․ Մոսկվա):

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Իսպանիայի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, մտքեր փոխանակել քաղաքական երկխոսության խորացման հեռանկարների շուրջ: Քննարկվել են մի շարք, այդ թվում՝ տնտեսական ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայմանը և ՀՀ-ԵՄ գործընկերության այլ հարցերի՝ հաշվի առնելով նաև, որ Իսպանիան հուլիսից ստանձնելու է ԵՄ խորհրդում նախագահությունը: