Մի շարք լյուքսային բրենդներ ժամանակավորապես փակում են իրենց խանութները Ռուսաստանում

Մի շարք լյուքսային բրենդներ ժամանակավորապես փակում են իրենց խանութները Ռուսաստանում

Համաշխարհային լյուքսային բրենդները մեկը մյուսի հետեւից ժամանակավորապես փակում են իրենց խանութները Ռուսաստանում՝ կապված երկրում տիրող քաղաքական իրավիճակի հետ։ Նախօրեին Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խումբը հայտարարել էր, որ դադարեցնում են իրենց բուտիկների աշխատանքը Ռուսաստանի տարածքում: Հայտնում է PeopleTalk-ը։

Kering ընկերությունը, որին պատկանում են Gucci-ն, Balenciaga-ն, Yves Saint Laurent-ը եւ Alexander McQueen-ը, նույնպես դադարեցնում են իրենց խանութների աշխատանքը երկրում: Նրանց է միացել նաեւ Cartier ոսկերչական ապրանքանիշը։

Ընկերությունները հավելել են, որ իրենք շարունակելու են վճարել աշխատողների աշխատավարձը, ինչպես նաեւ հոգեբանական օգնություն կցուցաբերեն։