Օրական որքա՞ն սուրճ կարելի է խմել. ո՞րն է մարդու համար մահացու չափաբաժինը

Օրական որքա՞ն սուրճ կարելի է խմել. ո՞րն է մարդու համար մահացու չափաբաժինը


Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ սուրճը կարող է առողջությանը օգուտ բերել, եթե այն օգտագործել սահմանափակ քանակությամբ, իսկ մեկ այլ հետազոտությունների տվյալներ  կասկածի տակ են դնում սուրճի արդյունավետությունը:

Մեծահասակների համար առաջարկությունները հետևյալն են՝ կարող եք միաժամանակ խմել մինչև 110-210 մգ կոֆեին: Օրական չափաքանակը կազմում է մինչև 400 մգ, սա սուրճի առավելագույն չափաբաժինն է առողջ մարդու համար։ Սա մոտավորապես երեքից հինգ բաժակ է՝ կախված ծավալից: Նման քանակությամբ ըմպելիքն անվտանգ է առողջության համար, սակայն, առողջության հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ,  պետք է մի փոքր կրճատեն այդ նորման: 

Նաև շատ կարևոր է հիշել այն մասին, որ չափից շատ սուրճ օգտագործելը կարող է հանգեցնել  քնի խանգարման ու այդ դեպքում քնելը շատ դժվար կլինի: Սուրճը առույգացնող ընպելիք է, ինչի պատճառով քնելուց առաջ խորհուրդ չի տրվում խմել սուրճ:

Դիետոլոգների համաձայն առողջության համար օպտիմալ է համարվում առավոտյան 1 բաժակ սուրճի օգտագործումը, ինչի դեպքում և քունը նորմալ կլինի և սուրճի հավելյալ բաժակի հետ օրգանիզմը չի ստանա  հավելյալ կալորիաներ: Մարդու համար կոֆեինի մահացու քանակությունը կազմում է մոտ 10 գրամ մաքուր բաղադրիչ։ Եթե ​​սա վերածենք բաժակների, ապա կստացվի, որ բաժակներում սուրճի մահացու չափաբաժինը կազմում է մոտ 90-100 էսպրեսսո: Նման քանակություն խմելն անհնար է, քանի որ օրգանիզմը կձգտի ազատվել մեծ քանակությամբ տոքսիններից։