Մասնագետը խոսել է մատների քորի առաջացման ոչ ակնհայտ պատճառի մասին

Ֆոմինա կլինիկայի նյարդաբան Անաստասիա Ֆրոլովան խոսել է մատների քորի և թմրության անհայտ պատճառների մասին:
«Երեկոյան Մոսկվա» հաղորդաման եթերում Ֆրոլովան բացատրե լ է, որ ամենից հաճախ քորը` պարեստեզիան, առաջանում է նյարդի վրա ճնշման պատճառով՝ երկար ժամանակ անհարմար դիրքում լինելուց հետո:
Այս դեպքում, ըստ բժշկի, զգայունությունը արագ վերականգնվում է։ Եթե քոը չի անհետանում, դա կարող է վկայել առողջական խնդիրների մասին, ինչպիսին է դաստակային թունելի համախտանիշը:
Նյարդաբանը նշել է, որ նման պայմանը սովորաբար հանդիպում է դաշնակահարների և այն մարդկանց մոտ, ովքեր անընդհատ թեքում են դաստակները։
Նա հավելել է, որ ձեռքի անհարմար դիրքը հանգեցնում է միջին նյարդի սեղմման, մատների ցավի և թմրության։
Նյարդաբանը մատների թմրության և քորոցների ավելի քիչ տարածված պատճառներ է անվանել նյարդի բորբոքում կամ ինֆարկտ կամ նյարդային վնաս՝ կապված քաղցկեղով հիվանդների մոտ ճառագայթային թերապիայի կիրառման հետ:
Երկու ձեռքերի մատների թմրությունը, ըստ Ֆրոլովայի, կարող է լինել շաքարախտի, վարակիչ հիվանդությունների կամ վիտամին B-ի պակասի ախտանիշ: «Եթե քորը տեղի է ունենում ցածր ջերմաստիճանի կամ սթրեսի ժամանակ, դա Ռեյնոյի համախտանիշի հնարավոր նշան է»,- եզրակացրել է բժիշկը: