Արմավիրի մարզում 2.5 ամսական երեխան անշնչացած տեղափոխվել է հիվանդանոց

Արմավիրի մարզում 2.5 ամսական երեխան անշնչացած տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ՝ նոյեմբերի 29-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ստացված ահազանգի փաստով։

Այդ օրը նշված կենտրոնից հայտնել էին, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկից մահացած վիճակում իրենց մոտ են ընդունել տղա երեխայի դի։

Ինչպես հայտնում է աղբյուրը՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ երեխան Արմավիրի մարզի բնակիչ՝ 2.5 ամսական Աղասի Դ․-ն է։

Վերջինիս մայրը հայտնել է, որ նույն օրը՝ առավոտյան ժամը 09։00-ի սահմաններում, նկատել է, որ երեխան անշարժ է և չի արձագանքում իր ձայնին, որից հետո երեխային տեղափոխել են «Վաղարշապատ» ԲԿ, որտեղ էլ պարզվել է, որ նա մահացած է։

Արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։