Ավինյանի «փիառի» հակառակ կողմը․ Երեւանի սիրտը աղբավայրի է նմանվում

Փաշինյանն իր տուն, մահկանացուները՝ Լիբանանի դեսպանատուն, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան այս աղբակուտի կողքով են գնում։

Պարոնյան 15 հասցում ապրող բնակիչների օրը բացվում է «Սովետաշենի» աղբանոց հիշեցնող այս տեսարանով։ Թաղամասի բնակիչների խոսքով՝ վերջին անգամ «Նոյի թվին» է քաղաքապետարանը տարածքը մաքրել։ 

Թափված աղբը դարերով այստեղ է, բնակիչները ծաղրում են՝ քաղաքապետի աթոռի համար օր ու գիշեր փիառվող Ավինյանը ո՞նց է «շանսը» ձեռքից բաց թողել ու սյս տարածքին նվիրված նկար կամ գրառում չի արել։ 

Աղբանոցը մի կողմ․ բա քանդվող փողոցների համար ո՞վ է պատասխան տալու։

Փարաջանովի թանգարանից մի քանի մետր այն կողմ շինարարություն է։ Շինարարական հումքով բեռնված բեռնատարները քարուքանդ են արել շենքերի բակ մտնող երբեմնի հարթ ճամփան։ 

Քաղաքացիները պնդում են՝ տարածքը հիմա քաղաքապետարանին է պատկանում, նախկինում՝ մասնավոր սեփականություն էր։ Քաղաքապետարանից հերքում են՝ իրենք այս տարածքի հետ կապ չունեն։ 

Տարածքը համայնքապատկան է, թե ոչ՝ հարցի մյուս կողմն է, խնդրին այն է, որ քաղաքապետարանի չինովնիկների անգործության հետեւանքով Երեւանի սիրտը աղբավայրի է նմանվում։

Լիա Սարգսյան