Որքա՞ն գումար է հավաքել Աննա Հակոբյանը հաջողակ տղամարդկանցից

«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել է 62 հաջողակ տղամարդ գործարար, ինչի արդյունքում «Իմ Քայլը» հիմնադրամը հավաքել է 62 մլն դրամ:
Երեկոյի ընթացքում հյուրերը հնարավորություն են ունեցել շփվել միմյանց հետ, քննարկել Հիմնադրամի ծրագրերը։
«Իմ Քայլը» հիմնադրամը «Երիտասարդի երազանք» նախագծով հետաքրքրված բոլոր սկսնակ գործարարներին հիշեցնում է, որ ծրագրի շահառու դառնալու և դրամաշնորհ ստանալու հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2024 թվականի նոյեմբերի 4-ն է։ Ծրագրին կարող են դիմել 25-ից 40 տարեկան տղամարդիկ, որոնք ունեն գործող փոքր բիզնես կամ բիզնես գաղափար ունեցող ֆիզիկական անձինք։