Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց

Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց

Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 01։20-ի սահմաններում Կապանի բնակիչ՝ 30-ամյա Նարեկ Ավետիսյանը իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Կապան համայնքի Սյունիք բնակավայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել «Կապանցի Սամո» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանի լիցքավորման սարքին, տապալել այն և բախվել պատին։

Վթարի հետևանքով վարորդ Ն. Ավետիսյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Կապան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։