Ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Երևան քաղաքում`  

Հոկտեմբերի  15-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին, 18-ի երեկոյան ժամերից,  19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 15-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի  18-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 16-ին,  19-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև, առանձին շրջաններում  նաև   ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը  հոկտեմբերի, 16-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։