Արման Խոջոյանը «յուղոտ» պաշտոն կստանա՞

Արման Խոջոյանը «յուղոտ» պաշտոն կստանա՞

Օրեր առաջ MediaHub-ը գրել էր, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ քվոտայով երկու նախարարները՝ Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը  և ներքին շուկաների և տեղեկատվական հարցերով նախարար Վարոս Սիմոնյանը լքելու են իրենց պաշտոնները: 

Երևանը նոր թեկնածուների անուններ չի հրապարակել, բայց ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ քվոտայից հրաժարվելու միտք էլ չունի։ 

Ըստ էության, հաջորդ շաբաթ հայտնի կդառնան նոր նախարարների անունները, որոնք հունվարից կանցնեն աշխատանքի: Մինչ այդ MediaHub-ին հայտնի է դարձել, թե Քամալյանին ով է փոխարինելու։

MediaHub-ի աղբյուրների փոխանցմաբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն է Մոսկվա տեղափոխվելու։

Թե ով է փոխարինելու Վարոս Սիմոնյանին, դեռ հստակ չէ, մի քանի անուններ են շրջանառվում, վերջնական որոշման մասին դեռ նորություն չկա։