ՀԱՄԱՍ-ի կողմնակիցներին կարտաքսեն ԱՄՆ-ից

ՀԱՄԱՍ-ի կողմնակիցներին կարտաքսեն ԱՄՆ-ից

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթի օրը «X» սոցիալական ցանցում հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմնակիցները կարտաքսվեն ԱՄՆ-ից, իսկ վիզաները և բնակության թույլտվությունները կչեղարկվեն։

Նա նշել է, որ կվերացնեն Ամերիկայում ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների վիզաները և/կամ գրին քարտերը, որպեսզի նրանք կարողանան արտաքսվել։

Ռուբիոն հղում է արել ԱՄՆ սահմանապահ ծառայության կողմից պաղեստինցի ուսանող ակտիվիստ Մահմուդ Խալիլին ձերբակալելու լուրերին, ով բողոք ակցիաներ է կազմակերպել Իսրայելի դեմ Կոլումբիայի համալսարանում: