Դիետոլոգը պատմել է, թե ինչ կլինի, եթե ամեն օր լոլիկ ուտեք

Սննդաբան Մարինա Սորոկինան բացատրել է, թե ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր լոլիկ ուտեք։
«Լոլիկը, ինչպես վարունգը, գրեթե ամբողջությամբ բաղկացած է ջրից (95 տոկոս): Իսկ մրգի միայն մի փոքր մասն է կազմում մանրաթելն ու ածխաջրերը։ Դրա շնորհիվ բանջարեղենները գրեթե կալորիաներ չունի։ Միևնույն ժամանակ լոլիկը պարունակում է C և K վիտամիններ, կալիում, լիկոպին և ֆոլաթթու»,- մեջբերում է Սորոկինային Kuban News-ը։
Դիետոլոգի խոսքով՝ լոլիկի ամենօրյա օգտագործումը նորմալացնում է սրտանոթային համակարգի աշխատանքը։ Դա պայմանավորված է բջջանյութով, կալիումով, վիտամին C-ով և քոլինով, որոնք պարունակում է բանջարեղենը: Բացի այդ, լոլիկը լավացնում է մաշկի վիճակը լիկոպենի շնորհիվ, ինչպես նաև նորմալացնում է մարսողությունը։
Մի մոռացեք, որ մեծահասակների համար լոլիկի օրական ընդունումը չպետք է գերազանցի 150-200 գրամը։