Քննարկում ենք Ադրբեջանի առաջարկները, մշակում ենք մերը․ փոխարտգործնախարար

Քննարկում ենք Ադրբեջանի առաջարկները, մշակում ենք մերը․ փոխարտգործնախարար

Աշխատանքային պրոցես է․ քննարկում ենք Ադրբեջանի առաջարկները, մշակում ենք մերը։ Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։ 

Հարցին, թե հայկական կողմն ի՞նչ սկզբունքային առաջարկներ ունի և Ադրբեջանի առաջարկներից որոնք են մեզ համար սկզբունքորեն անընդունելի, վերջինս պատասխանեց․ 

 «Մենք արդեն հայտնել ենք, որ մեզ համար սկզբունքային անընդունելի կետեր չկան, բնական է՝ այդ առաջարկները լիարժեք չեն, այդ պատճառով հայկական կողմը ներկայացրել է իր առաջարկները»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե մի կողմից  ԵՄ-ից առաջարկ ունենք, մյուս կողմից` ՀԱՊԿ-ից, որպեսզի դիտորդներ ուղարկվեն, ստացվում է՝ հայկական կողմը երկընտրանքի առաջ է, Հովհաննիսյանն արձագանքեց․ 

«Մենք բաց ենք բոլոր այն առաջարկների առաջ, որոնց շնորհիվ կամրապնդվի մեր անվտանգությունը, որի շնորհիվ կապահովվի միջազգային հանրության դիտարկումը, որպեսզի խուսափենք այն իրավիճակից, որն ունեցանք սեպտեմբերին»։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Թուրքիան էլ նման առաջարկ անի ու մենք նրանց առաջ էլ բաց լինենք, փոխարտգործնախարարը պատասխանեց, թե այս պահին նման առաջարկ չունեն։

«Որևէ կոնկրետ առաջարկ չի եղել, անիմաստ կլինի այդ հարցի քննարկումը»,- ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում