Մեծ Մասրիկ գյուղում հրդեհ է բռնկվել

Մեծ Մասրիկ գյուղում հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 28-ին, ժամը 02:08-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ փողոցի 8-րդ նրբանցքի տներից մեկի մոտակա անասնագոմի տանիքում (մոտ 100 քմ):
Հրդեհը մեկուսացվել ժամը 03:11-ին, մարվել՝ 05:36-ին: Մասամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը, ազբոշիֆերը և ծածկը (ընդհանուր մոտ 50 քմ):