Իր անունը մաքրելու համար Նիկոլը որոշել է գեներալներին դավաճան նշանակել. Աննա Մկրտչյան

Դավաճանների պատժվելուց հետո միայն կարող ենք մենք վերականգնման մասին մտածել։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։


 «Այո, ընդդիմությունը պետք է կարողանա մայիսին և հունիսին ցուցաբերած կամքը կրկնապատկի սեպտեմբերին և հոկտեմբերին»,-ասաց նա։


Խոսելով վերջին օրերին գեներալներին առաջադրված մեղադրանքերի մասին՝ վերջինս շեշտեց, որ սա իշխանության կողմից շատ պարզունակ փորձ է։ 


 «ՀՀ հանրությունը գիտի, որ դավաճանություն է եղել, իր անունը մաքրելու համար Նիկոլը որոշել է գեներալներին դավաճան նշանակել»,- շեշտեց Մկրտչյանը։