Պուտինի միջնորդությունը. ի՞նչ կպատասխանի Փաշինյանը

Երեկ ավարտվեց Վլադիմիր Պուտինի այցը Բաքու:
Ռուսաստանի նախագահը հանդես է եկել մի քանի ուշագրավ հայտարարություններով:
Պուտինի խոսքով, ՌԴ-ն ևս բախվում է ճգնաժամերի, առաջին հերթին ուկրաինական ուղղությամբ, սակայն «Հարավային Կովկասում ՌԴ պատմական ներգրավվածությունը թելադրում է այդ իրադարձություներին մասնակցության անհրաժեշտություն, իհարկե, այնքանով, որքանով կարևոր է կողմերի համար։ Ու եթե մենք կարող ենք որևէ բան անել, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, գործը հասցնել սահմանագծմանն ու սահմանազատմանը, ապաշրջափակմանը»:
Այլ խոսքով, Պուտինն ասում է, որ չնայած դժվարություններին, Ռուսաստանը Հարավային Կովկասից հեռանալ չի պատրաստվում:
Ալիևն առնվազն չի ցանկանա ռուսական միջնորդությունը մերժողի «առաքելությունն» իր վրա վերցնել՝ այն հաշվարկով, որ Փաշինյանը «հակառուսական» գծի մեջ է:
Արդյո՞ք այս ամենը Փաշինյանն ու նրա շրջապատը հաշվարկել են, թե՞ դարձյալ լսելու ենք դավադրապաշտական հեքիաթներ «ռուս-ադրբեջանական հակահայկական գործարքի» մասին, որն ուղեկցվելու է Վաշինգտոնին ու Բրյուսելին մատուցվող «հակառուսական ստրիպտիզով»:
Ի վերջո, միջազգային հարաբերությունները էթիկայի սեմինար չեն, որտեղ առաջնորդվենք ինչ-որ երկրի սիրելու կամ ատելու կատեգորիաներով:
Շարունակում եմ պնդել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ամենաարդյունավետ միջնորդները կարող են լինել տարածարջանի երկրները, այդ թվում և առաջին հերթին՝ Ռուսաստանը: