Այսօր մեր գերխնդիրն է անել ամեն բան, որ արցախահայությունը չզրկվի մայր հայրենիքից․ Քոչարյան

Աշխարհի ոչ մի ժողովուրդ պատերազմ չի սիրում, չկա նաև այնպիսի ժողովուրդ, որը չհարգի իր ազատագրական պատերազմը։

Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այսօր էլ մեր իրականությունը հեռու չէ պատերազմ և խաղաղություն գաղափարների ու ազատության պայքարի ներկայությունից։

«Կարևորը՝ սեփական ուժերին ապավինելն է»,- նշեց նա։

Ըստ Քոչարյանի՝ արցախցին ծառի արմատի պես տոկուն է, որ ապրելու համար պատրաստ է հաղթահարել ամեն արգելք։

«Այսօր մեր գերխնդիրն է անել ամեն բան, որ արցախահայությունը չզրկվի ճակատագրով իրեն վիճակված մայր հայրենիքից»,- ընդգծեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։