Նոյեմբերի տոնական օրերը

Նոյեմբերի տոնական օրերը

Iravaban.net-ը հայտնում է, որ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ նոյեմբեր ամսին կա մեկ տոնական օր՝  տեղական ինքնակառավարման օրը, որը նշվում է նոյեմբերի 10-ին:

Սակայն նոյեմբերի 10-ը համարվում է աշխատանքային օր է համարվում բոլոր նրանց համար, ովքեր սովորաբար այդ օրը աշխատում են:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են դպրոցում պարապմունքները սկսելու, ավարտելու և արձակուրդների օրերը։

2023-2024 ուսումնական տարում՝

1) Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2023 թվականի հոկտեմբերի 16-ից 29-ը ներառյալ։

2) Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2023 թվականի հոկտեմբերի 23-ից 29-ը ներառյալ։

3) Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2023 թվականի հոկտեմբերի 23-ից 29-ը ներառյալ։