Ազատության հրապարակում տեղի կունենա քննարկում

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը գրել է.
«Սիրելի երիտասարդներ,
այսօր ժամը 16։00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա քննարկում «Արցախյան շարժում և Հայոց պետականություն. Լինել, թե չլինել» թեմայով։
Բանախոսներն են պրոֆեսորներ Խաչիկ Գալստյանն ու Վարդան Ոսկանյանը։
Սիրով հրավիրում ենք բաց քննարկման բաց երկնքի տակ»։