Աբբաս Արաղչին հանդիպել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ

Այսօր Ջիդայում (Սաուդյան Արաբիա) Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հանդիպել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։
Հանդիպումը կայացել է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների արտգործնախարարությունների ղեկավարների արտահերթ հանդիպման շրջանակում։
ԱԳՆ ղեկավարները քննարկել են երկու երկրների միջև առկա խնդիրները:
Արտահերթ ժողովը գումարվել է Իրանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով միասնական դիրքորոշում մշակել Գազայի հատվածից պաղեստինցիներին վերաբնակեցնելու ԱՄՆ առաջարկի դեմ։