Բժիշկն անվանել է սրտի կատարյալ աշխատանքի համար ամենակարեւոր բանջարեղենը

Թերապևտ Մարգարիտա Կորոլևան խոսել է ճակնդեղի բոլոր օգտակար հատկությունների մասին. հայտնում է Մոսկվա 24 պորտալը։
Մասնագետի խոսքով՝ ճակնդեղի հում օգտագործումը լավացնում է աղիների աշխատանքը՝ շնորհիվ բուսական մանրաթելերի բարձր պարունակության։
Ճակնդեղը հարուստ է նաև հակաօքսիդանտներով, որոնք պաշտպանում են բջիջները ազատ ռադիկալներից և նպաստում ոսկորների առողջությանը։
Ի վերջո, ճակնդեղը չափազանց կարևոր է սրտի կայուն աշխատանքի համար.
«Ճակնդեղում հայտնաբերված բաղադրիչներից մեկը կալիումն է: Այն անհրաժեշտ է սրտի համակարգը պահպանելու և նրա անթերի գործունեությունը ապահովելու համար»,- ընդգծել է մասնագետը։
Կարևոր կետ. տարեց քաղաքացիներին խորհուրդ է տրվում ճակնդեղը օգտագործել միայն հում վիճակում, քանի որ խաշած բանջարեղենը կարող է ածխաջրային նյութափոխանակության խանգարումներ առաջացնել։