Հիմնավոր փաստ կա՝ ՀՀ-ն համաձայնություն է տվել, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում․ Օսկանյան

Հիմնավոր փաստ կա, իսկապես, որ ՀՀ իշխանությունները, այս պահին, բանավոր, բայց ինչ-որ տեղ նաև փաստաթղթային համաձայնություն են տվել, որ ԼՂՀ-ն՝ Արցախը լինի, մնա Ադրբեջանի կազմում։

Այս մասին այսօր «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովի ընթացքում իր ելույթի ժամանակ ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Սա իսկապես վտանգավոր երևույթ է։ Եվ վերջապես այս հանգամանքն իր ամրագրումն է ստանալու, իր միջազգային ճանաչումը, երբ ստորագրվի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: