Մոսկվայում աշակերտն ավարտական խնջույքից հետո հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում

Մոսկվայում աշակերտն ավարտական խնջույքից հետո հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում

Մոսկվայում գերազանցիկ աշակերտը 9-րդ դասարանն ավարտելու կապակցությամբ խնջույք է կազմակերպել , խմել է աբսենտ (բույսերից պատրաստված ոգելից խմիչք) ու հայտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկներն այժմ փորձում են փրկել նրան։

Նա հանդիպել է դասընկերների հետ, տոնակատարությունը ձգվել է մինչև գիշեր, այնուհետև տղան աբսենտ է խմել, որից հետո հանկարծ կորցրել է գիտակցությունը: Վախեցած ընկերները շտապօգնություն են կանչել, որը տղային անմիջապես տեղափոխել է վերակենդանացման բաժանմունք։

Հիվանդանոցում նրամոտ ախտորոշվել է ալկոհոլի թունավոր ազդեցություն՝ ըստ երևույթին, դեռահասը չափն անցել է խմելուց: Հարազատների համար սա հավանաբար անակնկալ էր. տղան դպրոցում գերազանց աշակերտ էր և մասնագիտորեն զբաղվում էր վոլեյբոլով, և նա պարզապես երբեք վարքի հետ կապված խնդիրներ չի ունեցել: Այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։