Ատոմ Էգոյանի «Յոթ քողը» 21-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմն է

Ատոմ Էգոյանի  «Յոթ քողը» 21-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմն է

Կանադահայ վարպետ Ատոմ Էգոյանի բարձր գնահատանքի արժանացած նոր կինոնկարը՝ «Յոթ քողը», որի պրեմիերան նախորդ տարվա Տորոնտոյի կինոփառատոնում էր, 21-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմն է

Սա Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի կլանիչ ու վառ պատկերային վերաիմաստավորումն է, որտեղ Ամանդա Սեյֆրիդը փայլում է թատերական մի ռեժիսորի դերում, ով ջանում է կյանքի կոչել Սալոմեի աստվածաշնչյան պատմության սեփական մեկնությունը։ 

Ֆիլմը կցուցադրվի ոչ միայն բացմանը, այլեւ փառատոնի ընթացքում՝ որպես «Երեւանյան պրեմիերա»։

Ֆիլմի գլխավոր դերում Ամանդա Սեյֆրիդն է։

«Ոսկե ծիրան»

Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին MediaHub