Հատիսի գագաթին Հիսուսի արձանը տեղադրելը հանցագործություն է․ մշակութաբան

Քրիստոսի 33 մետրանոց արձանը, որ պետք է վեր խոյանա Հատիս լեռան բարձունքում, տեսանելի կլինի Հայաստանի ցանկացած հատվածից, ավելին, յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա ճոպանուղով հասնել Փրկչի քարե կերտվածքին։

Հատիսից բոլորին նայող արձանը մի կողմից ինչ-որ առումով ի ցույց կդնի հայ ժողովրդի հավատացյալ լինելը, մյուս կողմից՝ կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։

Եթե բիզնես տեսանկյունից արձանի տեղադրումը ողջունելի է, ապա Հայ Առաքելական եկեղեցին, մեղմ ասած, չի ընդունում այս ամենը, քանի որ դա հարիր չէ հայ եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։

Հայ առաքելական եկեղեցու կարծիքն, այս դեպքում, հաշվի չառնվեց, բայց, ինչպես պարզ է դառնում, չի եղել նաև մասնագիտական եզրակացություն, և հստակ չէ՝ իրավունք ունե՞ն հնավայր-ամրոցի տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնել։

Նախարարությունը դեռ հստակ կարծիք չի հայտնում, մինչդեռ մշակութաբանները պնդում են՝ Հատիս լեռան վրա Հիսուսի արձանի տեղադրումը հանցագործություն է։

Նշված հայտարարությունների պատասխանը Ծառուկյան բարեգործական հիմնադրամը չուշացրեց։

Բայց, Զատիկից հետո կարմիր ձուն էլ ո՞ւմ է պետք։ Այս հայտարարությունից րոպեներ անց «Հետքը» հրապարակում արեց, որտեղ նշված է՝ Հատիսի ստորոտում գտնվող հսկայական հողեր չնչին գնով օտարվել են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։

Համլետ Պետրոսյանի խոսքով՝ սա էլ իր պատճառն ունի․ որևէ հարցում իշխանությունը մասնագիտական հանրույթի հետ հաշվի չի նսում, այլ առաջնորդվում է իր քաղաքական շահերով։

Նշենք, որ ըստ նախագծի՝ Հիսուսի արձանն ու համալիրը ամբողջությամբ պատրաստ կլինեն երեք տարուց։

Նարե Գևորգյան