Մայրաքաղաքում 135 մահվան դեպք է արձանագրվել

Երևան քաղաքում նախորդ մեկ շաբաթվա ընթացքում «Շտապօգնության» կողմից արձանագրվել է վթար-վրաերթի 21 դեպք, որի հետևանքով վիրավորվել է 26 մարդ, մահ չի արձանագրվել։

Այդ մասին այսօր զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։

Ներկայացվեց, որ նախորդ շաբաթ Երևանում արձանագրվել է 135 մահ։ Մայրաքաղաքում ծնվել է 404 երեխա՝ 219 տղա և 185 աղջիկ։

Մանրամասները՝ տեսանյութում։