Ո՞վ էր Գրիգոր Պետրոս Աղաջանյան կարդինալը, ինչո՞ւ են հայերը ցնծում

Ո՞վ էր Գրիգոր Պետրոս Աղաջանյան կարդինալը, ինչո՞ւ են հայերը ցնծում

Օրեր առաջ Բեյրութում հանդիսավորությամբ ընդունել են Գրիգոր Պետրոս Աղաջանյանի՝ Հռոմից Լիբանան փոխադրված  մարմինը, որը հատուկ արարողությամբ ամփոփվել է Բեյրութի Սուրբ Եղիա եկեղեցու բակի շիրմատանը: Ըստ ականատեսների ու հրապարակված լուսանկարների՝ վախճանումից 53 տարի հետո կարդինալի մարմինը մնացել է նույն վիճակում՝ անփուտ։ 

«Սա իսկական հրաշք կարելի է դիտարկել ու կարևոր նախադրյալ երանացման ու սրբադասման համար: Սակայն, չգիտեմ թե ինչու հատկապես հայ ժողովուրդն այդքան ցնծության մեջ էր։ Ես բացարձակ չեմ տարանջատում տեղացի ու ամբողջ կյանքը սփյուռքում ապրած հային, այս դեպքում հաշվի եմ առնում նրա գործունեությունը։ Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայազգի գործիչ է, որ 1742 թվականից ի վեր Կիլիկիայում ստեղծեց պատրարքություն ու գործում էր ընդդեմ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Ովքեր չեն ճանաչում կարդինալին, ասեմ, որ նա հայ հոգևորականների ու Հայասատանյաց առաքելական եկեղեցու հետ հաշտ չէր»,-MediaHub-ի հետ զրույցում նշեց ՀԱԵ հավատացյալներից մեկը։


Հայ օգտատերերը սոցիալական ցանցերում քանի օր է տարածում ու կիսվում են կարդինալի մասին տեղեկություններով։ Մեր զրուցակիցն ասում է՝ հայկական ծագումն է այդքան ուրախացրել հայ ժողովրդին։ Սակայն, Գրիգոր Պետրոս կաթողիկոսը առաքելական եկեղեցու հետ կապ չունի։ 

«Իհարկե՛, նա չի մոռացել իր հայկական արմատները, Հռոմում նպաստել է հայագիտությանը, դրվատելի գործեր ուներ, բայց հայ հոգևորականների կողմից նա այդպես էլ չի ընկալվել։ Կարծում եմ՝ հայ հոգևորականը պետք է քրիստոնյա լինի, ոչ թե կաթոլիկ։ Քչերը գիտեն, որ Գրիգոր Պետրոս Աղաջանյանը 2 անգամ Հռոմի պապ է ընտրվել, բայց այդպես էլ նա չի ղեկավարել, տապալվել է»,-ընդգծեց նա։

Հունան Թադևոսյան