Ինչո՞ւ չի կարելի նստել ոտքը ոտքին գցած

Մեզանից շատերը նստած ժամանակ ոտքը ոտքին են գցում, հաճախ` ինքնաբերաբար: Այս դիրքում կանայք ավելի նրբագեղ և սեքսուալ են դառնում, ահա թե ինչու է այն կոչվում «կանացի» դիրք:
Չնայած այս դիրքն իրոք գեղեցիկ ու գրավիչ է, այն ունի մի շարք վնասակար հետևանքներ, որոնց մասին պատմել է AdMe.ru-ն:
Ժամեր շարունակ ոտքը ոտքին գցած նստելը կարող է բերել այնպիսի տհաճ հետևանքների, ինչպիսին է փոքր սրունքոսկրի նյարդերի կաթվածը կամ ուղղակի կաթվածը: Նույնը վերաբերում է երկար ժամանակ նույն դիրքում նստելուն: Պարզվում է` առողջական նման խնդիրներ առաջացնում է նաև ոտքերը խաչելը:
Ոտքը ոտքին գցած երկար նստելն առաջացնում է արյան ճնշման բարձրացում. երբ մի ոտքը դնում եք մյուս ոտքի ծնկին, տեղի է ունենում լրացուցիչ ծանրաբեռնում անոթների վրա, և ավելի մեծ քանակությամբ արյուն է հասնում սիրտ, ինչի հետևանքով ճնշումը կտրուկ տատանվում է:
Այս դիրքը կարող է նաև ազդրի մկանների խնդիրներ առաջացնել, քանի որ ազդրի հետին մասի մկանները կարճանում են, իսկ առաջային մասի մկանները` երկարում, ինչի հետևանքով հոդերը կարող են տեղահանվել:
Մեկ այլ վտանգ է վարիկոզային «ցանցի» առաջացումը. չնայած որ անոթների վարիկոզային լայնացումը մեծ մասամբ ժառանգական հիվանդություն է, ոտքերը հաճախակի խաչելը կամ իրար վրա գցելը կարող է առաջացնել նյարդային վերջույթների բորբոքում:
Դրանից բացի, օրական 3 ժամից ավելի ոտքը ոտքի վրա գցած նստելու դեպքում առաջանում են կռացածություն, ցավեր մեջքի ստորին հատվածում, ինչպես նաև` տհաճ զգացողություններ ազդրերում: