Ընկած զինվորները, սպաները մեր վրա պարտականություն չեն դնում, որ միայն սգանք նրանց մահը․ Փաշինյան

Արդյոք կարող ենք պահանջել՝ Ադրբեջանը փաստ ներկայացնի, որ մենք սադրանքների ենք գնացել։ Այս մասին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը.
«Գաղտնիք չէ, որ նման ճանապարհով գնալու դեպքում խնդիրը չի լուծվի․ ի՞նչ ճանապարհ եք տեսնում լուծման և ի՞նչ ենք փորձում անել, որովհետև բոլորիս համար ամեն զինվորի կյանքը թանկ է»,-հարցրեց Սարգսյանը։

Փաշինյանն արձագանքեց, որ շատ կարևոր է պետականություն ունենալու և պետականությունը պահելու կամքը։
«Բնականաբար, բացի սգից, ցավից, կսկիծից, վշտից՝ պետությունում է՞լ քանի մարդ կա, որ պատրաստ է կանգնել իր անկախության, ինքնիշխանության դիրքորում։ Կուզեմ՝ այս տրամաբանությամբ նայենք։ Ընկած զինվորները, սպաները մեր վրա պարտականություն չեն դնում, որ միայն սգանք նրանց մահը կամ խաչքարներ դնենք։ Նրանք մեզ վրա այլ պարտավորություն են դնում, որ մենք ամրացնենք պետություն, ինքնիշխանություն, անկախություն ունենալու մեր կամքը»,-նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում