«Կոնվերս բանկ»-ի հարևանությամբ հրդեհ է բռնկվել Chevrolet Volt-ում

«Կոնվերս բանկ»-ի հարևանությամբ հրդեհ է բռնկվել Chevrolet Volt-ում

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում՝ «Կոնվերս բանկ»-ի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: