Զոհերի ցանկը չհրապարակելը չի նշանակում, որ դա գաղտնի է պահվում. Նիկոլ Փաշինյան
Պետք է արձանագրել, որ սահմանին լարված էև այդ լարվածությունը՝ կարող ենք արձանագրել, որ կայուն պահպանվում է և այդ առումով, իհարկե, նոր սադրանքները բացառված չեն։ Այս մասին այսօր Հանրային հեռոիստաընկերության ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարցին, թե ինչո՞ւ սեպտեմբերի 13-ի էսկալացիայից 15 օր անց զոհերի անուններ չեն հրապարակվել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․
«44-օրյա պատերազմի փորձը հաշվի առնելով՝ մենք եկել ենք եզրահանգման, որ մեր զոհվածների, նահատակների անունները զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակում հրապարակվեն։ Զոհերի անունները չհրապարակելը չի նշանակում, որ դա գաղնի է պահվում»,-ասաց վարչապետը և հավելեց, որ նույնականացված զոհերի ընտանիքները տեղեկացված են, ինչպես նաև կան մարմիններ, որ դեռ պետք է վերջնական նույնականացվեն։
Ըստ վարչապետի՝ նախորդ դեպքերը ցույց են տվել, որ սխալ անուններ են հրապարակվել։
Մանրամասները՝ տեսանյութում