ԵՄ-ն նոր սահմանափակումներ է մտցրել ՌԴ ավելի քան 200 գործիչների դեմ

ԵՄ-ն նոր սահմանափակումներ է մտցրել ՌԴ ավելի քան 200 գործիչների դեմ

Ուկրաինայում Ռուսաստանի կողմից շարունակվող ռազմական գործողությունների պատճառով Եվրամիությունը որոշում է կայացրել սահմանափակումներ մտցնել Ռուսաստանը, ինչպես նաև Լուգանսկն ու Դոնեցկը ներկայացնող 217 ֆիզիկական և 18 իրավաբանական անձանց նկատմամբ. ասվում է ԵՄ պաշտոնական ամսագրում:

ԵՄ-ից հայտնել են, որ ֆիզիկական անձանց շարքում են բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ, ինչպիսիք են Մոշե Կանտորը, Բորիս Ռոտենբերգը, Օլեգ Դերիպասկան, առանցքային սեկտորներում, ինչպիսիք են էներգետիկան, ֆինանսները, մեդիան, պաշտպանական ու ռազմական արդյունաբերությունը, աշխատող գործարարներ:

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել նաև խոշոր ռուսական լրատվամիջոցների ղեկավարների դեմ, այդ թվում և ՏԱՍՍ-ի, «Մոսկովսկիյ կոմսոմոլեց»-ի և այլն:

Ընդհանուր առմամբ, սահմանափակումներ կան 1091 ֆիզիկական անձանց և 80 կազմակերպության նկատմամբ: