Իսրայելում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տեսակ

Իսրայելում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարբերակ: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով Առողջապահության նախարարությանը:
Սա, հավանաբար, «Օմիկրոնի»-ի և նրա BA.2 ենթատեսակի նոր համադրություն է: Այն հայտնաբերվել է արտերկրից վերադարձած երկու անձանց մոտ։
Վարակակիրներն ունեն թեթև ախտանիշներ՝ ջերմություն և գլխացավ։